Արդեն մի քանի ժամ է ՝ Արցախը շրջափակման մեջ է․ ռուսներն ու Վիտալի Բալասանյանն են բանակցում ադրբեջանցիների հետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
NewDay.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիների հետ ռուս խաղաղապահների հետ միասին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու համար բանակցում է նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Բանակացությունները դեռ ընթանում են, իրավիճակի փոփոխություն չի եղել։
Հիշեցնենք, որ ուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ: