Ինչո՞ւ չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի գործարքը. Փաստ
ՀասարակությունՎերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի: Ավելին, նշվում են նաև հնարավոր մի քանի գնորդների անունները: Գործընթացը, սակայն, այդպես էլ չի կայանում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում «Վիվա-ՄՏՍ»-ի գնմամբ հետաքրքրված են արտերկրյա մի շարք գործարարներ, որոնք փորձել են ձեռք բերել կազմակերպությունը, սակայն հայկական կողմը՝ ի դեմս գործադիրի, վիժեցնում է այդ գործընթացը մասնավորաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի «քավորությամբ»:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ «Վիվա-ՄՏՍ»-ի նկատմամբ հետաքրքրություններ ունի նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: