ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ թշնամին կրկին կրակ է բացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Հակառակորդը Մարտունու և Մարտակերտի շրջաններում թիրախավորել է գյուղանտնտեսական աշխատանքներ կատարող անձանց` կրակոցների միջոցով թույլ չտալով շարունակել աշխատանքը, տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Այսօր ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրիգորյանը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ ժամը 11:30-ի սահմաններում Թաղավարդի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել։ Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրկին թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ խոչընդոտելով իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
Ոստիկանության շրջանային բաժինները հավաքագրած փաստերը տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին: