Հայերեն
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան

«Հանքարդյուբերության ոլորտը` պետության և հասարակության ուշադրության կենտրոնում». Կոնֆերանս` նվիրված ԶՊՄԿ-ի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը

Հասարակություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կազմակերպվել էր կոնֆերանս` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը: Թե՛ ողջյունի խոսքերում, թե՛ պանելային քննարկումների ժամանակ հիմնական ասելիքը վերաբերում էր հանքարդյունաբերությանը, կայուն զարգացմանը և ներդրումներին առհասարակ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Բանախոսները կարևորեցին կոմբինատի գործունեությունը` աշխատատեղերի ստեղծման, հարկային պարտավորությունների կատարման և այլնի մասով:

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի հրապարակման առթիվ շնորհավորեց նախ ԶՊՄԿ-ի թիմին և կայուն զարգացման գծով տնօրենին: «Առաջին զեկույցի հրատարակումը ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում առաջատար ընկերություն դառնալուն ուղղված առաջին քայլն է` մոդեռնիզացիայի հարցում: Երբ հաջորդ տարի կհրատարակենք հաջորդ զեկույցը, որպես ընկերություն և թիմ կկարողանանք հպարտանալ կայուն զարգացման մեր բոլոր ցուցանիշներով: Սա մեր նպատակն է: Նման քննարկումները շատ կարևոր են, քանի որ դրանց ընթացքում բարձրացվում են կարևոր հարցեր, վերհանվում ոլորտային խնդիրները:

Այս ոլորտը պետք է մշտապես լինի պետության, մասնագետների և հասարակության ուշադրության կենտրոնում: Որպես հանքարդյունահանող ընկերություն` միջինում ապահովում ենք Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 40 տոկոսը: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների տվյալներով` ոլորտն ապահովել է բյուջեի մուտքերի 20 տոկոսը: Այս տարի այդ ցուցանիշը ռեկորդային է` անցած ինն ամսվա ընթացքում պետբյուջե ենք վճարել 130 մլրդ դրամ: Մինչև տարվա մեջ ակնկալում ենք թիվը հասցնել 150 մլրդ դրամի: Կարևորում ենք աշխատատեղերի պահպանումը և ստեղծումը, աշխատակիցների անվտանգության պայմանների բարելավումը, բարեգործական ծրագրերը և այլն»,-նշեց Խուդոլին:

Ընդգծեց` ոլորտը մեր երկրում զարգանալու մեծ հեռանկարներ ունի: «Հանքարդյունաբերությանը պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ: Մեր առջև խնդիր ենք դրել հետևել միջազգային լավագույն պրակտիկային: Վերջին տասնամյակում աշխարհը սկսել է ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է պատասխանատու կերպով կառավարի հանքարդյունաբերության ոլորտը` մեծ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը: Զգալիորեն կատարելագործվել են էկոլոգիական և սոցիալական խնդիրների լուծման մեթոդները, ինչպես նաև անվտանգության խնդիրները»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենը: Այնուհետև ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրեց կոմբինատի Կայուն զարգացման առաջին զեկույցը` վստահություն հայտնելով, որ այն լինելու է ամենամյա, և սա լավագույն ուղին է թափանցիկ և հաշվետու աշխատելաոճի:

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում` «Հանքարդյունաբերություն. կայուն զարգացում և մոդեռնիզացիա» և «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով: Շուրջ երկու ժամ տևած պանելային քննարկումներից ներկայացնում ենք առավել կարևոր դիտարկումները:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ասաց` պետությունն ունի հստակ քաղաքականություն և վերաբերմունք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ: «Հայաստանի համար հանքարդյունաբերության ոլորտն անհրաժեշտություն է, բայց պետք է լինի պատասխանատու հանքարդյունաբերություն: Ընդերքը պետք է այնպես շահագործել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցվի: Ընդերքը պատկանում է ժողովրդին և ընդերքի հարստությունը, որը դառնում է փող, կապիտալ, պետք է հնարավորինս արդարացի վերաբաշխվի մեր երկրի, հասարակության մեջ»,-նշեց Թունյանը:  

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում կարողությունների բացահայտումը` թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային: «Կարող ենք ունենալ նպատակներ, բայց չունենալ համապատասխան կարողություններ դրանց հասնելու համար: Կարող են նաև ֆինանսական մեծ հնարավորություններ լինել, սակայն կարևոր է ոլորտները ճիշտ հասցեագրելու փորձառությունը և խնդիրներին թիրախային ճիշտ լուծումներ տալու կարողությունը»,-ընդգծեց Ստեփանյանը: Հավելեց` պետք է այնպես շահագործենք մեր ռեսուրսները, որ ապագա սերունդներին ապրելու համար բարենպաստ միջավայր թողնենք: «Միևնույն ժամանակ ստեղծենք այնպիսի տնտեսություն, որը կախված չի լինի հանքարդյունաբերությունից: Կայուն զարգացման ամբողջ ռազմավարությունն է շտկել ԶՊՄԿ-ում եղած խնդիրները և կատարելագործել կայուն զարգացմանը վերաբերող ոլորտները: Առաջնահերթությունը տրվելու է բնապահպանական և աշխատանքային անվտանգությանը վերաբերող հարցերին»,-ասաց Ստեփանյանը:

Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի պատասխանատու, տ.գ. թ. դոցենտ Հայկ Ակարմազյանն ընդգծեց` այսօր խնդիր ունենք հանքարդյունաբերությունն ավելի պատասխանատու դարձնելու: «Ուրախ եմ, որ խոշոր ընկերությունը հրապարակային կերպով հայտարարում է, որ հավատարիմ է լինելու պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին, զեկույցը դրա ապացույցն է»,-շեշտեց նա:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն անդրադարձավ Կառավարության աշխատանքին հանքարդյունաբերության ոլորտում: «Այն մոտեցումները, որոնք տեսել ենք Կառավարության կողմից մի քանի տարի առաջ մեր ոլորտի հանդեպ, կտրականապես փոխվել են, այս պահին ունենք լրիվ ուրիշ մոտեցում: Շնորհակալ ենք թե՛ Կառավարության, թե՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերներին: Տեսնում ենք իրենց աշխատանքը և այն դրական փոփոխությունները, որոնք կատարված աշխատանքի արդյունքում ունենում ենք: Մեր բարձրացած խնդիրների վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվում, մեզ լսում են, խնդիրները հիմնականում դրական լուծում են ստանում, ինչը նպաստում է մեր տնտեսության զարգացմանը և երկրի կայացմանը»,-ընդգծեց նա:

Հարց բարձրացվեց, որ 2021 թ.-ից Կառավարությունը, կարծես թե, վարում է այս ոլորտում հարկային բեռի բարձրացման քաղաքականություն: Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդգծում է` կարևոր է, որ հարկային փոփոխությունները երկարաժամկետ լինեն, որպեսզի ոլորտը սթրեսի չենթարկվի: «Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել հարկային բեռի փոփոխություն, ոլորտն ինչ-որ չափով սթրեսի է ենթարկվել: Այս տարի ռոյալթիի հաշվարկման նոր մեխանիզմի որոշում ունեցանք, դրա հետ կապված մոտակա տարիներին փոփոխություն չենք ունենա և ոլորտն իր ծախսերը և ռիսկերը կկարողանա ճիշտ կառավարել»,-ասաց Հարությունյանը:

Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով` ԶՊՄԿ-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է` կոմբինատը 130 մլրդ դրամի չափով հարկեր է վճարել: Վարդան Ջհանյանի խոսքով` դրամի արժևորմամբ պայմանավորված ոլորտը մտնում է ճգնաժամային ժամանակաշրջան, դրանից դուրս գալու տարբերակներ առայժմ չեն նշմարվում: «Հարկային ոլորտում անկանխատեսելիությունը երկու բացասական կողմ ունի: Առաջին` անկանխատեսելիությունը ռիսկերի բարձրացում է նշանակում, երկրորդ` երբ չես կարողանում կանխատեսել, թե ինչ չափի հարկեր ես վճարելու, ներդրողը չգիտի, թե ներդրումային ինչպիսի որոշում պետք է կայացնի»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Կոնֆերանսն ամփոփվեց հետևյալ հիմնական ասելիքով` հանքարդյունաբերության պոտենցիալը դեռևս բացահայտված չէ, շրջակա միջավայրի և հետագա սերունդների հանդեպ պատասխանատու հանքարդյունաբերությունն առաջնային նպատակ է:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
 
 
 
Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերԳագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԽաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր Ավետիսյան