Սերգեյ Սարուխանյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
ՀասարակությունՍերգեյ Սարուխանյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Հայաստանի ազգային արխիվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը, կարևորելով Ազգային արխիվի և Մայր Աթոռի բազմամյա գործնական և բարեկամական հարաբերությունները, քննարկել են երկուստեք համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված Ազգային արխիվի և Մայր Աթոռի արխիվի միջև հուշագրի կնքումը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 2023 թվականին նախատեսվող Էջմիածնի Մայր տաճարի վերաբացման և օծման արարողությունների շրջանակում արխիվային փաստաթղթերի ցուցադրություն կազմակերպելու և ժողովածու պատրաստելու վերաբերյալ։