Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանին
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Շեշտում ենք, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններով՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի ճանապարհով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը, ճանապարհի օգտագործումը ռազմական նպատակներով անընդունելի է»։
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախօրեին կառավարության նիստում արված հայտարարությունների։
Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու և Լաչինի ճանապարհն այլ նպատակներով օգտագործելու մեջ։
Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանն իր զորքերն ամբողջապես դուրս չի բերել Ղարաբաղից, ինչպես նաև այնտեղ է ուղարկում 2021 թ․ Հայաստանում արտադրված ականներ։