Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը հաշվապահների օրվա առթիվ
Հասարակություն«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը գրում է.
Սիրելի հաշվապահնե՛ր,
Շնորհավորում եմ բլորիդ մասնագիտական տոնի՝ հաշվապահության միջազգային օրվա առթիվ։
Դուք չափազանց բարդ և պատասխանատու, միևնույն ժամանակ շատ պատվաբեր աշխատանք եք կատարում։
Անուրանալի է ձեր ավանդը տնտեսության զարգացման գործում։ Հաշվապահի մասնագիտությունը կրող մարդիկ հանդիսանում են բիզնեսի կայացման և զարգացման հիմնասյուներից մեկը` այսպիսով առանցքային նշանակություն ձեռք բերելով նաև պետության համար։
Դուք եք պետական եկամուտների հաշվարկման առանցքային պատասխանատուն` հարկ հաշվարկողը:
Ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն, տոկունություն, մտքի ճկունություն, մասնագիտական բարձր պատրաստվածություն և աշխատանքային արգասաբեր գործունեություն։