Խոշոր հրդեհ Հայաստանում
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 8-ին, ժամը 01:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացիներ կան։
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչները դուրս են բերվել տեղի ուժերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:38-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և տունը՝ մասամբ (մոտ 60 քմ):