Ոստիկանությունը Երևանում կանխել է «մինչև ատամները զինված ռազբորկան»
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր ոստիկանությունը Երևանում կանխել է «մինչև ատամները զինված ռազբորկան», գրում է shamshyan.com-ը:
Կայքը գրում է` ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցում մի խումբ երիտասարդների միջև «զինված ռազբորկա» է տեղի ունենում։
Դեպքի վայրից պարեկները ոստիկանության բաժին են տեղափոխել 2 վնասված ավտոմեքենա։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին և դռան գաղտնի վայրում էլ` մեկական մարտական զենք։
Բերման ենթարկվածների մեջ կան «ոսկե երիտասարդներ», ոստիկանները պարզել են դեպքի մասնակիցների մի մասի ինքնությունը և որոնում են նրանց։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։