Արտակարգ դեպք Երևանում
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ֆինանսների նախարարության հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Kia մակնիշի ավտոմեքենայում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ավտոմեքնայում առաջացած կրակի դեմ պայքարել են օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ովքեր օգտագործել են իրանց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը (ագնետուշիտելը)։
Այս պահին հրշեջներն էլ մարել են կրակը։ Ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։