Հայտնի է՝ երբ կվճարվեն նոյեմբեր ամսվա կենսաթոշակները
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
2022 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 2-ից։
Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։
Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
Այս պահին 10% հետվճարի ծրագրին միացել են ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ գործընկեր կազմակերպությունները։