Արևային մարտկոցներ պատուհանների փոխարեն. նոր տեխնոլոգիան կաշխատի 30 տարի
ՏնտեսությունFocus.ua–ն գրում է, որ Միչիգանի համալսարանում (ԱՄՆ) հետազոտողների թիմը ստեղծել է 50% թափանցիկությամբ արևային բջիջներ: Նրանց մտահղացման համաձայն պատուհանները հնարավոր կլինի ապակեպատել նման պանելներով, հայտնում է Joule-ն։
Արևային մարտկոցները մուգ գույնի են՝ սիլիցիումից պատրաստված լինելու պատճառով։ Սովորաբար եթե վահանակը սև է, ապա այն պատրաստված է պինդ սիլիցիումի բյուրեղներից, իսկ եթե վահանակը կապույտ է, ապա այն պատրաստված է հալած սիլիցիումի մասնիկներից։ Միչիգանի համալսարանի գիտնականները այս «գունավոր» բաղադրիչից ազատվելու միջոց են գտել։ Նրանք պլաստմասսա են լցրել մարտկոցի օրգանական և մետաղական շերտերի միջև եղած բացերը ստեղծելով դրանց միջև միկրոն մասշտաբի էլեկտրական միացումներ։ Արդյունքում ծածկույթը կորցրել է իր գույնի 50%-ը: Իհարկե, հնարավոր չէր հասնել ամբողջական թափանցիկության, բայց նման նյութը շատ հարմար է հարավային երկրներում գտնվող տները սարքավորելու համար, որտեղ տարվա մեծ մասը արևոտ է: Ուղղակի պատուհանները մգեցված կլինեն։ Ինչ վերաբերում է նման արևային մարտկոցների արդյունավետությանը, ապա, ըստ հետազոտողների, դրանք հասցվել են 10 տոկոսի։ Այստեղ հարկ է նշել, որ հալված սիլիցիումի բեկորներից պատրաստված «կապույտ» մարտկոցներն ունեն 15% արդյունավետություն, իսկ պինդ սիլիցիումային վահանակները՝ 22%։ Այսպես կոչված թաղանթային պանելները (սիլիցիումից պատրաստված այլ նյութերի ավելացումով) նույնպես ունեն 10% արդյունավետություն։ Գիտնականները պնդում են, որ իրենց սարքը կկարողանա աշխատել մինչև 30 տարի:
Ըստ պրոֆեսոր և հետազոտության գլխավոր հեղինակ Սթիվեն Ֆորեսթի, նոր արևային մարտկոցները կարող են արտադրվել արդյունաբերական մասշտաբով: Մեկ վահանակը կունենա 2 մ երկարության և 2 մ լայնության: Գիտնականն ընդգծել է, որ եթե գաղափարը կյանքի կոչվի, ապա դա մեծ քայլ կլինի բնական ռեսուրսների պահպանման և էկոլոգիայի ուղղությամբ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]