«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից` ամեն ինչ կատարվել և կատարվելու է բացառապես օրենսդրության շրջանակներում․ Իվետա Տոնոյան
ՀասարակությունԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ի պատասխան այսօր մամուլում ակտիվորեն շրջանառվող մի քանի հրապարակումների` անկեղծորեն պետք է ասեմ, որ մեզ համար այս պահին դժվար է հասկանալ «Հատիս» կոչվող նախաձեռնության երևացող ու չերևացող գործիչների շարժառիթներն ու պատվերի ուղղությունը։ Դրանց բացահայտումը հետագայի հարց է: Ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ-արձանի կառուցման գործընթացներին, ապա ինչպես ավելի վաղ հայտարարվել էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից` ամեն ինչ կատարվել և կատարվելու է բացառապես օրենսդրության շրջանակներում: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ-արձանի կառուցման գաղափարից հրաժարվելու թեմային, ապա ես ուզում եմ ասել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը երբեք և ոչ մի պայմաններում լավ գաղափարներից, լավ ծրագրերից չի հրաժարվել, որևէ դժվարություն կամ խոչընդոտ երբևէ չի ստիպել հետ կանգնել մեր երկրի, ժողովրդի համար լավ բան անելու ցանկությունից։ Եղել են ավելի բարդ ժամանակներ, եղել են ավելի մեծ ցանկություններ, որպեսզի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը չգործի ի շահ հայ ժողովրդի, բայց դա, ինչպես գիտեք, երբեք այդպես էլ իրականություն չի դարձել: Մենք շարունակելու ենք աշխատել։ Սա ի´ գիտություն...