«Վերականգնողական արվեստը Մաշտոցյան մատենադարանում»
ՀասարակությունՄաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որի շրջանակում ներակայացված են վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները:
Ցուցահանդեսը կայացել է Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային արխիվի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության,«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շնորհիվ։
«Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի համադրողն է Արա Հայթայանը, ծրագրի ղեկավարը՝ Գայանե Էլիազյանը:
Ցուցահանդեսի հովանավորներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Մաշտոց» հիմնադրամը, Երևանի կոնյակի գործարանը և մեկ բարերար։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թ. հունիսի 30-ը: