Հրապարակել է «ՀՀ-ում ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիական համայնքի իրավունքները» հետազոտության զեկույցը
ՀասարակությունՀայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիական համայնքի իրավունքները» հետազոտության զեկույցը` հայերեն և եզդիերեն:
Զեկույցում ներկայացվել է եզդիական համայնքի կարգավիճակը, ինչպես նաև հայաստանաբնակ եզդիների ազգային ինքնության, կրթության և ազգային լեզվի ուսուցման, մշակույթի պահպանության և զարգացման, էթնիկ հիմքով առավել հաճախ հանդիպող խտրականության դրսևորումները, օրենսդրական դաշտում առկա իրավական բացերը և գործնական խնդիրները:
Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: