Հայերեն
Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության

Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան

Տնտեսություն

Այս տարեսկզբից նոր բնակֆոնդի շինարարության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել՝ Երևանի ծայրամասերից բացի ամբողջական թաղամասերի շինարարություն սկսվեց Աբովյանում, Աշտարակում, մայրաքաղաքին հարող այլ բնակավայրերում:

Մասնագետները նման զարգացում կանխատեսել էին դեռ նախորդ տարի՝ նշելով, որ դա պայմանավորված է լինելու եկամտահարկի գումարի վերադարձի օրենքում փոփոխություններով: Մեկ-երկու տարի հետո գնորդները Երևանի Կենտրոնում ու Արաբկիրում առաջնային շուկայում անշարժ գույք ձեռքբերելիս այլևս չեն օգտվելու եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից: Արդյունքում, նման հնարավորությունից օգտվել ցանկացողները սկսելու են բնակարան ձեռք բերել այլ վարչական շրջաններում և հարող բնակավայրերում:

Նույն օրենքի կիրարկմամբ էլ բացատրվում է Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների ռեկորդային թիվը նախորդ տարի: Անշարժ գույքի առքուվաճառքին է բաժին ընկել կատարված մոտ 202 հազար գործարքից 56 հազարը:

Եվս մի հետաքրքիր ցուցանիշ. Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2015թ: 2021թ. տվյալով՝ այդ տարվա համեմատ վերադարձված եկամտահարկի ցուցանիշն աճել է ավելի քան 80 անգամ:

Ի՞նչ հիմնական չափորոշիչներով են առաջնորդվում Հայաստանում բնակարան ձեռք բերելիս: Անշարժ գույքի գործակալություններից մեկում նշում են՝ վայրը, ենթակառույցների հասանելիությունը: Դե, ակնհայտ է` նաև եկամտահարկը հետ ստանալու հնարավորությունը:

Հայ գնորդն օտարերկրյա գնորդներից գրեթե չի տարբերվում: ՌԴ-ում և Եվրոպական որոշ երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացի գտնվելու վայրից ու ենթակառույցների հասանելիությունից, կարևորվում է ապահովությունը, ավտոկայանատեղիի, կանաչ գոտու առկայությունը: Նաև՝ էներգաարդյունավետությունը: Ի դեպ, սա բնակարանների ընտրության հարցում ունի եզակի կարևորություն՝ հանուն ինչի գնորդը պատրաստ է ավելի շատ վճարել: Այս տեսանկյունից գնորդներն առանձնացնում են նաև ապահովությունն ու գտնվելու վայրը:

Էներգաարդյունավետություն հասկացությունը Հայաստանում սկսել է շրջանառվել վերջերս և, ի տարբերություն ընդունված տեսակետի, դա միայն էներգիայի խնայողությունը չէ: Էներգաարդյունավետությունը որոշվում է էներգիայի ծախսով, որն անհրաժեշտ է տվյալ շինությունում կյանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:

A, A+, A++, B, B+, C… Այսպես է բնութագրվում ոչ միայն կենցաղային տեխնիկան՝ ըստ էներգաարդյունավետության: Շենքերը և շինությունները, պարզվում է, ևս ունեն էներգաարդյունավետության դաս: Այս ցուցանիշով առավել էներգաարդյունավետ են A, A+, A++, B, B+ դաս ունեցողները, C և C+ դաս ունեցողների էներգաարդյունավետության մակարդակը նորմալն է: Վերը նշված դասեր չունեցող շենք-շինությունները համարվում են ոչ էներգաարդյունավետ:

Հայաստանում բազմաբնակարան շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, ու էներգաարդյունավետության մասին խոսելը դրանց պարագայում տեղին չէ: Էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու մոտ 3-5 անգամ բարձր է, քան զարգացած երկրներում, և կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ*մ2:

Ինչ վերաբերում է նոր բնակֆոնդին, ապա 2018թ-ին ընդունված կանոնակարգով սահմանվել են էներգաարդյունավետության նվազագույն չափորոշիչները, ինչին պիտի համապատասխանեն նորակառույցները. շենքերը պիտի ստանան նաև էներգաարդյունավետության անձնագիր:

Մասնագետները նշում են, որ Կանոնակարգի ներդրման սկզբնական տարիներին կառուցապատողներին էներգաարդյունավետությունն ու համապատասխան անձնագիրը գրեթե չէր հետաքրքրում: Եթե շինությունը էներգաարդյունավետ չէր, պարզապես շրջանցում էին այդ հարցը: Պահանջարկի ու մրցակցության աճին զուգահեռ նրանց վարքը փոխվեց: Այսօր էներգետիկ անձնագրերի առկայությունը ոչ միայն վստահության երաշխիք է, այլև գովազդային արշավների կարևորագույն մաս: Նաև՝ գործոն, որն ուղղակիորեն ազդում է վաճառքի ծավալի վրա, քանի որ շատ գնորդներ նախընտրում են էներգաարդյունավետության համար վճարել միանգամից՝ խուսափելով հետագա տարիներին թանկ, կապիտալ նորոգման անհրաժեշտությունից:

Հայաստանում հիփոթեքային վարկավորման տեսանկյունից առաջատար բանկերից մեկի մասնագետները նշում են՝ վերջին տարիներին էներգաարդյունավետ վարկավորման ցուցանիշը կայուն աճ է ապահովում: Նման ներդրումը, եթե անգամ վարկի տեսքով է, արդարացված է: Կա մի հետաքրքիր ցուցանիշ. շենքերում լրացուցիչ՝ առավելագույնը 15% կապիտալ ներդրումների դեպքում էներգախնայողության արդյունքը կարող է կազմել մինչև 50%: 

Կոնվերս Բանկն ունի հիփոթեքային վարկավորման առաջարկ ցանկացած հաճախորդի ճաշակին և ընտրությանը համապատասխան: Մրցունակ առաջարկների շնորհիվ այսօր Բանկը շուկայի առաջատարներից է:

Մանրամասները՝ այստեղ, հեռախոս՝ 010-511 211:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 
 
 
 
Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան