Հայերեն
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքը

Հասարակություն
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքը։ Պատերազմում մեր ժողովուրդն ունեցավ անդառնալի կորուստներ՝ հազարավոր մարդկային կյանքեր, բազմաթիվ գերիներ, թշնամուն անցած հայկական գյուղեր ու քաղաքներ։ Անհավասար մարտերում հերթական անգամ դրսևորվեց նաև մեր ժողովրդի մարտական ոգին, անկոտրում կամքն ու հայրենասիրությունը։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկած մեր հերոսների հիշատակին։
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Այսօր՝ մահաբեր արհավիրքից երկու տարի անց, մենք ոչ միայն չենք հաղթահարել պատերազմի հետևանքները, այլև առավել լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ 44-օրյա պատերազմը սանձազերծելու և ագրեսիա իրականացնելու, ահաբեկիչների ներգրավման, պատերազմական հանցագործությունների, խաղաղ բնակչության նկատմամբ արգելված զինատեսակների օգտագործման համար որևէ պատասխանատվության չենթարկվեցին ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, որոնք այսօր շարունակում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը՝ ստիպելով հայ ժողովրդին գնալ անհամաչափ զիջումների։
 
Անցած երկու տարիների ընթացքում միջազգային հանրությունը լուռ էր, միջազգային հանրությունը չէր տեսնում ու չէր խոսում կատարված ապօրինությունների մասին՝ պատերազմական հանցագործություններից ու հումանիտար խնդիրները քաղաքականացնելուց մինչև մշակութային ժառանգության ոչնչացում։ Եվ այս լռությունը Բաքուն ընկալեց՝ որպես կանաչ լույս՝ նախաձեռնելով ագրեսիա արդեն ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ։
 
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
2020-ի սեպտեմբերի 27-ը սկիզբն էր պարտության շղթայի, որը, ցավոք, հրադադարի հայտարարությամբ չավարտվեց։ Պարտությունը շարունակվում է մինչ օրս՝ սպառնալով արդեն ոչ միայն մարդկային ու տարածքային, այլև պետականության կորստով։ Այսօր՝ պատերազմից երկու տարի անց, մենք ստիպված ենք վերագնահատել կատարվածը, հասկանալ մեր սխալները, գիտակցել պահի լրջությունն ու կարևոր որոշումներ կայացնել։ Արցախի ապագան այսօր մշուշոտ է, Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմում, մեր սուվերեն տարածքում թշնամական զորքեր են, իսկ իշխանության ղեկին շարունակում են մնալ երկիրն այս վիճակին հասցրած անձինք։
 
Անցած երկու տարին ցավոտ, բայց հիմնավոր ապացույց էր, որ գործող իշխանությունների հետ պարտության անիվն անհնար է կանգնեցնել, նրանց հետ անհնար է հասնել արժանապատիվ խաղաղության ու կայունության։ 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված պարտությունը կանգնեցնելու, մեր մեջքն ուղղելու ու ոտքի կանգնելու առաջին քայլը պարտության խորհրդանիշերից ազատվելն է։ Եվ սա այսօր պիտի լինի մեր գիտակցված ու միասնական որոշումը։
 
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերԳագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԽաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան