Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ
ՀասարակությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ։
Նրա խոսքերով, «վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»։
Այս հայտարարությունից, ինչպես նաև՝ առաջնագծում վերջին մեկ օրվա ընթացքում տիրող լռությունից կարելի է նվազագույնը դիտարկման առարկա դարձնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը դադարի ժամանակահատվածն օգտագործում է նոր բռնազավթված հատվածներում ամրանալու, հարձակվողական պոտենցիալը լրացնելու և զորքերի վերախմբավորումներ անելու համար։
Ես դեռ չեմ տեսնում, թե այսպիսի հայտարարություն անող երկրի իշխանությունն ինչ է անում ադրբեջանական ագրեսիան կանխելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։
Ես միայն հիշեցնեմ, որ շուրջ 10 տարի է ինչ Ադրբեջանի՝ Նախիջևանի ինքնավար մարզում տեղակայված բանակային կորպուսը վերակազմավորվեց առանձին համազորային բանակի և արդիականացման բազմաթիվ փուլեր անցավ։
Նաև նշեմ, որ Նախիջևանի համազորային բանակը հատուկ պատրաստություն է անցնում թուրքական բանակի հետ համատեղ՝ ուսումնական բազմաթիվ ծրագրերից մինչև համատեղ զորավարժություններ։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից