Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծ վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում և առաջին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչություններ շրջանում․ Արմեն Փամբուխչյան
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ հայտնում եմ, որ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի իրականացված հարցումների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծ վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում և առաջին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչություններ շրջանում։
Ըստ հարցման արդյունքների ԱԻՆ-ը բացարձակ առաջատար է 62% արդյունքով։
Մեր ամենօրյա աշխատանքն ուղղված է ի շահ մեր քաղաքացիների և մեր պետության։