Փելոսին կարգադրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից հեռացնել կոնֆեդերատ խոսնակների դիմանկարները
ՔաղաքականությունԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարգադրել է Կոնգրեսի շենքից հեռացնել Կոնֆեդերացիայի ժամանակ ծառայություն իրականացրած նախկին խոսնակների դիմանկարները: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում տալով The Hill պարբերականին:
Համաձայն որոշման՝ Ներկայացուցիչների պալատի պատկերասրահից 4 դիմանկար է հանվելու:
«Կոնգրեսի մեր խմբակցությունը էական փոփոխություններ անելու սուրբ հնարավորություն և պարտավորություն ունի նրա համար, որ Կոնգրեսի միջանցքները պատկերեն որպես ամերիկացիներ՝ մեր բարձրագույն գաղափարները»,- Փելոսիի խոսքերն է մեջբերել պարբերականը:
Նախորդ շաբաթ Փելոսին քվեարկության էր դրել փոփոխություններ, որոնք նախատեսում են ԱՄՆ այն ռազմաբազաների անվանափոխության հնարավորություն, որոնք անվանվել են ի պատիվ կոնֆեդերատ գեներալների: