Շնորհակալություն Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին աջակցության համար․ Վլադիմիր Վարդևանյան
ՀասարակությունՎլադիմիր Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շնորհակալություն Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին աջակցության համար։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել ենք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան / Aharon Sahakyan-ին, որի ընթացքում քննարկել ենք Բյուրեղավանի, Ջրաբերի և Նուռնուսի հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները։ Որպես քաղաքական թիմի անդամ մարզպետը բարձր գնահատեց նախընտրական քարոզարշավի այս ընթացքը և իր պատրաստակամությունը հայտնեց թիմի հաղթանակի դեպքում համատեղել մարզային և տեղական իշխանության ջանքերը Բյուրեղավան խոշորացված համայնքում խնդիրներին արմատական և վերջնական լուծում տալու համար։
«Ուրախ եմ, որ Բյուրեղավան համայնքում թիմը ղեկավարում է Վլադիմիր Վարդևանյանը, ով ունի անցած ճանապարհ, կառավարչական հմտություններ և իր համայնքը փոխելու, ավելի լավը դարձնելու պատվախնդրություն։
Ես իմ աջակցությունն եմ հայտնում թիմին և պատրաստակամ եմ նպաստելու, թե՛ մեր ընդհանուր հաղթանակին, և թե՛ այդ հաղթանակից հետո համայնքի
հիմնախնդիրների լուծմանը», - իր խոսքում նշեց մարզպետը։
Շնորհակալություն հայտնեցի մարզպետ Ա.Սահակյանին ջերմ ընդունելության համար և ընդգծեցի իմ վճռականությունը համայնքում իրական փոփոխություն բերելու հարցում։