Հայերեն
Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» 

Տիգրան Ավինյանը հանդիպել է երեք խմբակցությունների հետ. մոտ օրերս հնարավոր է նա փոխքաղաքապետ նշանակվի

Քաղաքականություն

Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցն առայժմ ընդգրկված չէ ավագանու առաջիկա նիստի՝ սեպտեմբերի 13–ի օրակարգում, սակայն չի բացառվում, որ հարցն օրակարգում կլինի։

«Ցանկացած հարց, որը պետք է քննարկվի լիագումար նիստի ժամանակ, պետք է ընդգրկված լինի նիստի օրակարգում, այս պահին օրակարգը չի ներառում Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարց, չնայած մինչեւ նիստը ժամանակ ունենք, միգուցե արտահերթ ռեժիմով այդ հարցը ներառվի օրակարգում»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գեւորգյանը։

Իշխող ուժի ավագանու անդամը հայտնեց նաեւ, որ Տիգրան Ավինյանը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 6–ին, հանդիպել է ավագանու բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

«Նախընտրական տարի է, տարբեր քաղաքական ուժեր նույնպես սկսել են նախընտրական հանդիպումներ, արշավներ, քննարկումը եղել է աշխատանքային։ Հանդիպմանը քննարկվել են նախընտրական աշխատանքները»,– ասաց Լուսինե Գեւորգյանը։

NEWS.am–ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց՝ սպասվում է, որ առաջիկա երկու օրերին Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցը կընդգրկվի օրակարգում։

«Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքը բացվել էր Ազգային ժողովի որոշմամբ, որը թափուր է մնացել։ Փոխքաղաքապետի հաստիքն ավելացել էր այն ժամանակ, երբ Արթուր Մեսչյանը լքեց պաշտոնը եւ կար մտադրություն գլխավոր ճարտարապետի պաշտոնը փոխարինել քաղաքապետի տեղակալի պաշտոնով, բայց քաղաքապետի տեղակալների գործառույթների բաժանումները պայմանական են, այնպես չէ, որ եթե ինչ–որ մեկը կոնկրետ ոլորտով է զբաղվում է ու հեռանում, պարտադիր չէ, որ եկողը նույն ոլորտով զբաղվի»,– ասաց Դավիթ Խաժակյանը։ «Լույս» խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ, բայց Խաժակյանի խոսքով՝ դեմ չեն քվեարկի։

«2017 թվականից ի վեր, երբ մենք դեռ «Ելքի» կազմում էինք, չի եղել որեւէ քաղաքապետի տեղակալ, ում դեմ քվեարկենք եւ հիմա էլ այդպես չենք վարվի։ Իհարկե, խմբակցությունում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ենք, բայց վստահաբար դեմ չենք քվեարկի»,– ընդգծեց նա։

Ավագանու մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ խմբակցությունում Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ քննարկում չի ունեցել, հարցը կքննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո էլ որոշում կկայացվի։

«Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը «Իմ քայլի» նախաձեռնությունն էր, մեր խմբակցությունից ես եւ խմբակցության քարտուղարն ենք եղել հանդիպմանը, որը ճանաչողական բնույթ էր կրում։ Մեզ հետաքրքրում էր, թե որ ոլորտն է կուռացիա անելու, ինչ տեսլական ունի այդ ոլորտի զարգացման հետ կապված, ինչպես նաեւ ներկայացրել ենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է աշխատի քաղաքապետարանը։ Նիստի ժամանակ ավելի խորքային հարցադրումներ կանենք»,– ասաց Միքայել Մանրիկյանը։

Նշենք, որ Երեւանն այս պահին չորս փոխքաղաքապետ ունի։

Երեւանի քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են մեկ տարի հետո՝ 2023 թվականի աշնանը։ Առայժմ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, եւ «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։

Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ Քոչարյան