Հայերեն
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան

«…Ես իմ 4 զավակների ապագան տեսնում եմ Բյուրեղավանում. մենք պայքարելու ենք, որպեսզի համայնքի բոլոր բնակիչները մնան և արարեն իրենց բնակավայրերում»

Հասարակություն

Հարցազրույց Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վլադիմիր Վարդևանյանի հետ:

- Պարոն Վարդևանյան, հայտ եք ներկայացրել, ինչպես ասում են, քաղաքականությամբ զբաղվելու, մասնավորաբար՝ որպես ՔՊ կուսակցության թեկնածու մասնակցում եք Բյուրեղավան խոշորացվածհամայնքի ավագանու ընտրություններին։ Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը։

- Ինչպես գիտեք, ընտրությունները տեղի են ունենում Բյուրեղավան խոշորացված համայնքի 3 բնակավայրերում՝ Բյուրեղավանում, Նուռնուսում և  Ջրաբերում: ՏԻՄ ընտրություններին իմ մասնակցությունը պայմանավորված է նախ և առաջ համայնքում տարիներով կուտակված խնդիրներին լուծում տալու և Բյուրեղավան խոշորացված համայնքում փոփոխություններ բերելու վճռականությամբ: Իհարկե, նաև պետք է ընդգծեմ մեր քաղաքական թիմի դերը իմ թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու և պաշտպանելու համար, որը ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը:

- Քարոզարշավն արդեն իսկ մեկնարկել է, հանդիպումներ եք ունենում բնակիչների հետ։ Ի՞նչ հիմնական խնդիրներ են վերջիններս վեր հանում։

- Վերջին շուրջ 14 տարում Բյուրեղավան համայնքում քաղաքային իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել: Նաև պետք է ընդգծեմ, որ համայնքային խնդիրներին այս տարիների ընթացքում ոչ միայն լուծումներ չեն տրվել, այլ նաև շատ հիմնախնդիրներ արդեն լուրջ մարտահրավեր են դարձել համայնքի կենսագործունեության համար: Մասնավորապես, այս պահին համայնքն ունի խմելու ջրի մատակարարման լուրջ հիմնախնդիր, որի հետ կապված մենք ունենք մեր կոնկրետ լուծումները, և 21-րդ դարում մեր համայնքի քաղաքացիները պետք է ունենան տարրական կենցաղային պայմաններ ապրելու համար: Անմխիթար վիճակում է համայնքի բնակֆոնդը՝ մուտքեր, վերելակներ, տանիքներ: Բակերը չունեն պատշաճ պայմաններ մարդկանց ու հատկապես երեխաների առօրյան կազմակերպելու համար: Աղբահանությունը կազմակերպվում է ոչ պատշաճ. քաղաքի տարբեր հատվածներում կարող ենք ականատես լինել աղբի կուտակումների: Բյուրեղավան քաղաքում ունենք 3 հանրակացարան, որտեղ մարդկանց կենսապայմանները բնավ չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: Այս խնդրին պետք է վերջնական լուծում տրվի, որի շուրջ մենք ունենք կոնկրետ պատկերացումներ: Քաղաքում մեծ թվով երեխաներ հաճախում են սպորտդպրոց, որտեղ նույնպես ունենք մատուցվող անհրաժեշտ պայմանների բացակայություն: Համայնքի համար Առաջին՝ Հայրենադարձների թաղամասը ունի ճանապարհային խնդիր. հետիոտների համար նախատեսված ճանապարհը անմխիթար վիճակում է, և բացակայում է լուսավորությունը: Նուռնուս և Ջրաբեր համայնքներում կա հանրային տրանսպորտի և կրկին ջրամատակարարման խնդիր: Իսկ այն տեսանելի աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում, հիմնականում կատարվել են 2018 թ.-ից հետո՝  կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

- Ինչպե՞ս եք պատկերացնում այս բոլոր խնդիրների լուծումը, հատկապես ֆինանսական տեսանկյունից, քանի որ գիտենք՝ համայնքային բյուջեները բավականին սուղ են։

- Ես չեմ կարծում, որ համայնքային բյուջեները սուղ են, մյուս կողմից էլ կա նաև առկա միջոցների արդյունավետ օգտագործման խնդիր: Առկա են շատ կարևոր ծրագրեր իրականացնելու արտաբյուջետային, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ դրանք կյանքի կոչելու լուրջ հնարավորություններ: Հետևաբար, համադրելով այս ամենը՝ կարող ենք փաստել, որ մենք ունենք ոչ թե ռեսուրսների, այլ դրանց պատշաճ տնօրինման և կառավարման խնդիր:

- Դուք բավականին երիտասարդ եք, և արդեն բազմազավակ հայր եք` ունեք 4 երեխա: Ինչպե՞ս եք պատկերացնում երիտասարդ ընտանիքների հիմնախնդիրների լուծումը համայնքում:

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Ցավոք սրտի, շատ երիտասարդ ընտանիքներ այսօր, ապագա չտեսնելով մեր համայնքում, արտագաղթում են կամ մայրաքաղաք, կամ ընդհանրապես լքում են հայրենիքը: Սա ցավալի իրավիճակ է, որի հետ մենք չենք համակերպվելու: Ես իմ 4 զավակների ապագան տեսնում եմ Բյուրեղավանում և մեր պայքարի նպատակը հենց այնպիսի փոփոխություններ բերելն է, որ բյուրեղավանցիները, նուռնուսցիները, ջրաբերցիները մնան, աշխատեն, արարեն հենց իրենց համայնքում: Մենք ունենք շատ կարևոր ծրագիր՝ երիտասարդ ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները լուծելու համար, և մենք նախանձախնդիր ենք նշածս բոլոր հիմնախնդիրներին լուծում տալու հարցում: 

- Եվ վերջում՝ ինչո՞ւ քաղաքացին պետք է իր քվեն հենց ձեզ և ձեր քաղաքական թիմին վստահի։

- Ես արդեն նշեցի շատ հիմնախնդիրներ և դրանց լուծման մեր տեսլականը: Մենք գալիս ենք վճռական փոփոխություններ բերելու՝ թիմային ամենօրյա աշխատանքով: Այսօր համայնքային կյանքը գտնվում է լճացած վիճակում, մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ կամ համակերպվել այս իրավիճակին, կամ գնալ փոփոխությունների: Համոզված եմ՝ համայնքը ընտրելու է երկար սպասված փոփոխության ճանապարհը:

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերԳագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԽաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ