Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

«Buissup Global Forum»-ը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը

Հասարակություն

Սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում անցկացվելու է «Buissup Global Forum 2022»-ը։ Այս տարի ևս ֆորումը կազմված է մի քանի բաժիններից` տեսական և գործնական դասախոսություններ օրվա թեմայով, «Wayup» ֆորմատի դասախոսություն, որի ընթացքում խոսնակները կկիսվեն իրենց բիզնեսի հաջողության պատմություններով, մենթորինգ` ֆորումի ամբողջ ընթացքում թիմերի հետ աշխատելու են և ուղղորդեն տարբեր ոլորտներում մասնագիտացված մենթորներ և «Buissup fights», որի ընթացքում առաջին անգամ անցկացվելու են ստարտափ բանավեճեր։ Լրագրողների հետ կայացած հանդիպմանը խոսվեց այս կարևոր հարցերի մասին, ինչպես նաև նախորդ ֆորումի մասնակից-հաղթողները ներկայացրեցին իրենց փորձառությունը: Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը հիշեցրեց, որ ասոցիացիան ստեղծման առաջին իսկ օրվանից այնպես է անում, որ հաջողակ հայ գործարարները հավաքվեն մեկ հարթակի շուրջ և համախմբվեն ի նպաստ ՀՀ տնտեսության և ներդրումային հնարավորությունների զարգացման: «Նախորդ տարվանից Տաշիր ընկերությունների հետ համատեղ նախաձեռնել ենք «Buissup» ծրագիրը, որը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը: «Buissup Global Forum»-ը կանցկացվի սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում: 7 օրվա ընթացքում կազմակերպվելու են բիզնես դասախոսություններ սկսնակ և երիտասարդ բիզնեսմենների համար: 7 օրվա ընթացքում 200 մասնակից ստանալու է բիզնես գիտելիքներ: Նախորդ տարի ունեցել ենք հաղթող ինը թիմ, ներդրումային պորտֆելը մոտ 1,5 մլն դոլար էր»,-նշեց Ղումաշյանն` ընդգծելով նաև «Buissup»-ի տարբերությունները մեր երկրում և աշխարհում անցկացվող տարբեր ֆորումներից: «Մեր թիմերն աշխատում են մենթորների հետ, նրանք կատարելագործում են ներկայացված ծրագրերը, անելով այնպես, որ դրանք գրագետ ներկայացվեն ժյուրիին և «Armenian Business Forum»-ի շրջանակներում` մեր ամենամեծ միջոցառմանը, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-ին: Այն մի հարթակ է, որ համախմբում է 400-ից ավելի հաջողակ գործարարների: Այս տարի ֆորումի նպատակն է տարբեր երկրներից համախմբել գործարարների և ընդգծել ՀՀ դերը եվրոպական և ասիական բիզնես համայնքների միավորման մեջ: Մեզ համար դա շատ կարևոր նպատակ է»,-հավելեց  Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենը:

«Buissup Global Forum 2022»-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանը նշում է, որ այս ֆորումը թե կոնցեպտուալ առումով, թե բովանդակությամբ հետաքրքիր և Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարք է: «Ցանկացած հաջողված նախագծի հիմքում երեք կարևոր բաղադրիչ կա` հզոր գաղափար, կայուն թիմ և ռեսուրսներ: Ցանկացած նախագծի իրականացման դեպքում ինչ-որ բաղադրիչի պակաս կամ թերացում կա: Այս ֆորումի շրջանակում փորձում ենք լրացնել բացերը: Օրինակ` ռեսուրսների դեպքում հստակ նշված է, թե ինչպես է թիմը հասնելու այդ ռեսուրսներին: Գաղափարների տեսանկյունից, կարծես թե, խնդիրներ չունենք, բայց պետք է մեր առջև խնդիր դնենք, որ պետք է ունենալ գլոբալ գաղափարներ և լուծումներ, ոչ թե տեղայնացված, այս կերպ կկարողանանք ներկայանալ աշխարհին: Մյուս կարևոր բաղադրիչը թիմն է: Մենթորների առաքելությունը Դիլիջան եկած մեր մասնակիցների մոտ թիմային աշխատանքը զարգացնելն է: Միայն այդ կերպ կկարողանան յոթ օրվա ընթացքում որակյալ արդյունք ստանալ»,-ասաց Ալեքսանյանը: Ընդգծում է` այս ֆորումը կարևոր է այն իմաստով, որ մեր իրականության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, սեր է սերմանվում գործարարության նկատմամբ:

«Text’n Pay Me» ընկերության համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը նշում է` մասնակցելով նախորդ ֆորումին նրանք սկզբում լավ միտք ունեցող թիմ էին, ֆորումի ավարտին հաղթող թիմերից մեկը: 2022 թ.-ին ստանալով ֆինանսավորումը կյանքի են կոչել իրենց գաղափարը, հիմնել են գրասենյակ, ընդլայնել թիմը, գործընկերների թիվը երկու բանկից դարձել է 15-ը: Նշենք, որ «Text΄n Pay Me»-ն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով, որն ունի մուտքագրման դաշտ։ «QaylTech» ընկերությունը ևս նախորդ տարի դարձել է ֆորումի հաղթողներից մեկը: Տնօրեն Լիլիթ Գուրօղլյանն ընդգծում է` արդյունքում կարողացել են ընդլայնել թիմը, նորարարական պրոդուկտներն էլ դուրս կգան միջազգային շուկա: 2016 թ.-ից սկսած «QaylTech»-ի թիմը զբաղվում է շարժունակության խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման ուղիների ստեղծմամբ՝ նախագծելով և արտադրելով իր սեփական սարքերը: «Medu» ընկերությունը ևս 2021 թ.-ին անցկացված ֆորումի հաղթողների շարքում էր: Ընկերության համահիմնադիր Գևորգ Գրիգորյանն ընդգծում է` Հայ գործարարների ասոցիացիայի օգնությամբ կարողացել են կյանքի կոչել իրենց գաղափարը, ընդլայնել թիմը, ավելի մեծ բյուջե տրամադրել գովազդային արշավին, դասախոսությունների նկարահանմանը, նյութատեխնիկական հագեցվածությանը: «Medu.am»-ի առաքելությունն է մատչելի և հասանելի դարձնել շարունակական մասնագիտական զարգացումը բուժաշխատողների համար:

«Buissup Global Forum»-ը իրականացվում է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Լուսինե Առաքելյան

Դպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանՆշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»