Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Տեսանյութեր«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, երեկ՝ օգոստոսի 31-ին, որոշեց բավարարել պաշտպանական կողմի բողոքը եւ բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր։
Դատարանը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխեց եւ գրավ սահմանեց 15 մլն դրամը։