Շվեդիան հրապարակել է Ստոկհոլմում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը
Շվեդիան հրապարակել է Ստոկհոլմում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Շվեդիայի առողջապահության գործակալության նոր զեկույցին:
«70 տարեկանից բարձր մարդկանց խմբում մահացությունը գտնվում է 4,3 տոկոսի մակարդակում, 70-ից ցածր մարդկանց խմբում՝ 0,1 տոկոսի մակարդակում»,-ասվում է զեկույցում:
Շվեդիայի իշխանությունները կոշտ կարանտին չեն սահմանել, այլ միայն կոչ են արել մարդկանց սոցիալական հեռավորություն պահպանել եւ հեռահար աշխատել: Մարտի սկզբից այցելությունների համար փակվել են ծերանոցները: Սակայն վարակումը հնարավոր չի եղել կանխել. բոլոր մահացածների 37 տոկոսը բնակվել է հենց ծերանոցներում:
Շվեդիայում գրանցվել է վարակման 53 000 եւ մահվան գրեթե 5000 դեպք: