Visa Direct համակարգով փոխանցումներ՝ ԱրարատՄոբայլ հավելվածով
ՀասարակությունVisa Direct համակարգը հնարավորություն է ընձեռում համալրել միջազգային Visa քարտերն ԱրարատՄոբայլ հավելվածի «Visa միջազգային փոխանցումներ» ծառայության միջոցով։
«Տվյալ ծառայությունը հասանելի է ԱրարատԲանկի Visa քարտի քարտապանների համար և միայն դեպի Visa միջազգային քարտեր փոխանցումների համար։ Ծառայությունը գործում է ավելի քան 50 երկրում, իսկ փոխանցումները կատարվում են բավականին արագ, օրվա ցանկացած ժամի և ամենակարևորը` անվտանգ»,- ասված է հաղորդագրության մեջ։