Ինժեներները սովորել են արևային մարտկոցները տեղադրել պատուհանների թափանցիկ ապակիների մեջ
ՀասարակությունPlus-one.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի մասնագետները ներկառուցված արևային մարտկոցներով թափանցիկ ապակու արտադրության մեթոդ են ստեղծել։ Դրանցով կարելի է մինչև երկու մետր բարձրությամբ և նույն լայնությամբ պատուհաններ ստանալ: Մեթոդը կմեծացնի էլեկտրաէներգիայի «կանաչ» արտադրությունը ի լրումն շենքերի այլ էներգետիկ համակարգերի։ Այդ մասին հայտնել է Inside Climate News-ը:
Ինժեներները մշակել են գործվածքների ներկերի նման նյութերից արևային բջիջներ պատրաստելու գործընթաց: Դրանց միացումները մետաղական հաղորդիչներին այնքան բարակ են, որ աչքի համար անտեսանելի են։ Տեսողականորեն նման վահանակները ոչնչով չեն տարբերվում մգեցված ապակիներից, իսկ Օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) կազմում է 7%:
Գիտնականների կարծիքով, տեխնոլոգիայի հետագա կատարելագործումը կբարձրացնի թափանցիկ վահանակների արդյունավետությունը մինչև 10%-ի: Իսկ դա ընդամենը մի քիչ է քիչ սովորական սիլիցիումի վրա հիմնված ֆոտոգալվանային բջիջների ստանդարտ 15% արդյունավետությունից, սակայն գեներացնող պատուհանները կլրացնեն շենքերի գոյություն ունեցող էներգետիկ համակարգերը՝ բարձրացնելով «կանաչ» արտադրության մակարդակը:
Միչիգանի համալսարանը արտոնագիր է ներկայացրել այդ տեխնոլոգիայի համար և նաև գործընկերներ է փնտրում պատուհանների արտադրության և վաճառքի կազմակերպման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]