Հայերեն
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան

«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում». խոշտանգման ու կյանքից զրկման ռեկորդային չորս տարին

Հասարակություն

Երևանում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցեցին իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ աշխատող նախկին ու ներկա պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավիճակով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ տարբեր ոլորտներից: Քննարկմանը զեկուցով հանդես եկավ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազադատ Հարությունյանը, իրավիճակի հասարակական-քաղաքական զարգացումները ներկայացրեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, իրավունքի գերակայության և սկզբունքների մասին խոսեց Ավետիք Իշխանյանը, խոսեցին հեղինակավոր ու պատվարժան մասնակիցներ: Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, քննարկմանը ընթերցեց Ավետիքի ուղերձը Արմավիր ՔԿ-ից, որում, մասնավորապես ասվում է. 

«Այս վարչակարգի գործելաոճը նոր չի՝ այն առանց խղճի խայթի նախկինում շրջափակել է դատարանները` դատավորներին ահաբեկելու և նրանց իր կամքին ենթարկելու նպատակով, հակասահմանադրական ճանապարհով զավթել է Սահմանադրական դատարանը, ցինիկ շանտաժի միջոցով իրեն է ենթարկել Բարձրագույն դատական խորհուրդը, իրավապահ համակարգում բարձրաձայն պետական պաշտոններին է նշանակել իր մոլեռանդ կամակատարներին։ Այս ամենն արվել է, որպեսզի ստեղծվի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենա, և նրա միջոցով բռնաճնշումներ իրականացվեն ազգային պայքարի դուրս եկած և վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիներին և կազմակերպություններին։ Սակայն այսօր Հայաստանում հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանք, այլ բանտարկված է արդարադատությունն ընդհանրապես։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել և շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերը և իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից»,-հնչեցրեց քաղբանտարկյալ Չալաբյանի խոսքերը նրա կինը: 

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման աննախադեպ իրավիճակին անդրադարձավ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նշելով «ԵԽ-ում տարիներ շարունակ թքում էին մեզ վրա՝ ասելով, որ դուք կալանքը, որպես խափանման միջոց, շատ եք կիրառում և դա խոշտանգում է: Այսօր դատարանում իմ աչքի առաջ մահացավ Արմեն Գրիգորյանը: Աղվան Հովսեփյանը երբեք իմ հերոսը չի եղել և ես միշտ իր հետ կոնֆլիկտ եմ ունեցել, երբ նա գլխավոր դատախազ էր, բայց երբ երեկ ինձ ասացին, որ մարդը 27 շաքարով, մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելիս ուշաթափվել է, կոմատոզ վիճակ է: Սա ի՞նչ է, եթե ոչ խոշտանգում: Նույն Ավետիքի մասով՝ սա ուղղակիորեն մարդու նկատմամբ անձնական վրեժխնդրություն է»:

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր խոսքում նկատեց, որ կալանավորումը ՀՀ-ում, մանավանդ վերջին իրադարձությունների լույսի ներքո, կիրառվում է, որպես պատիժ և երբ մարդը, հայտնվելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ, պաշտպանվելու նվազագույն հնարավորություն չունի անգամ, եթե քաղաքական իշխանությունը որոշել է մարդուն բանտարկել:

Նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը նշեց, որ միջազգային կառույցների արձագանքի պակասը տեղի ունեցող մասսայական ապօրինություններին ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, աշխատանքի բացակայության պատճառով է: Թեմային այլ դիտանկյունից անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նշելով, որ միջազգային կառույցները արձագանքում են խախտումներին, երբ հանրությունն է ընդվզում դրանց դեմ: 

«Երբ իշխանությանը հաջողվեց Սահմանադրական դատարանի նկատմամբ նման կերպ վարվել, նման կերպ վարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, Ազարյանի նկատմամբ հաջողվեց հարձակում կազմակերպել, և հասարակությունը լռեց, դատավորների մոտ անպաշտպանվածության զգացում առաջացավ: Մի հարց, որը ես բարձրացրել էի 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, փոփոխությունների հեղինակների մոտ, թե արդյոք դուք գտնում եք, որ մենք այնքան ժողովրդավարական ենք դարձել, որ կարող ենք դատավորի անձեռնմխելիության շեմն իջեցնել: Եւ փորձը ցույց տվեց, որ ոչ, մենք դրան չենք հասել, և դատավորները սկսեցին ավելի զգուշավոր լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ «Օրագիր» լրատվականի տեղեկատվության հարցմանն ի պատասխան հրապարակված տեղեկատվության, միայն  2018-22թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել, այդ թվում նաև 2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ, 2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ, 2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ, 2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ, 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ: Այս թվերը բացասական իմաստով ռեկորդային են` անկախ Հայաստանի պատմության մեջ: 

 

 
 
 
 
 
 
 
Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերԳագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԽաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել է