Հայերեն
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան 

«Գործ ունենք վրեժի հետ». քննարկում «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով

Քաղաքականություն

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի հանրային պաշտպանության խումբը հանրային քննարկում էր կազմակերպել՝ «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով:

Քննարկման մեկնարկին նշվեց, որ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և բռնաճնշումների ծավալվող ալիքը վերջին տասնամյակի համար աննախադեպ է: Ճնշվում է ազատ խոսքը, քաղաքական այլակարծությունը, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում և մարդու կյանքի իրավունքը։ Ըստ պաշտոնական վիճակագրության, միայն 2018-22 թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել: Վերջին դեպքը Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն էր դատարանի դահլիճում: ՀՀ-ում աննախադեպ է դարձել կալանավորումը որպես պատժամիջոց, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու միջոց ու վախի մթնոլորտ տարածելու մեխանիզմի կիրառումը:

Ավ. Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը նշեց՝ վերջին երեք ամսվա ընթացքում, ներգրավված լինելով Չալաբյանի նկատմամբ քաղաքական-քրեական հետապնդման պրոցեսին որպես պաշտպան, վերջնականապես համոզվել է մեկ բանում՝ ՀՀ-ում ներպետական բոլոր իրավական մեխանիզմները, որոնք կոչված են փոխզսպելու միմյանց, ստեղծելու կամ իրագործելու Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այն երաշխիքները, որոնց պարագայում մարդը հայտնելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ կունենա մինիմալ հնարավորություններ պաշտպանվելու, չեն գործում:

«Չեն գործում այն պարագայում, երբ քաղաքական իշխանությունները նպատակադրվել են անձին բանտարկել: Նկատի ունենք առաջին հերթին կալանավորումը, որը ՀՀ-ում վերջին իրադարձությունների լույսի ներքո ոչ միայն Ավ. Չալաբյանի, այլ բազմաթիվ այլ քաղաքական-հասարակական գործիչների և պարզապես քաղաքական պրոցեսներին ակտիվ մասնակցող քաղաքացիների պարագայում կիրառվում է որպես պատիժ: Ուզում եմ հիշեցնել, որ կարծես թե մեկ ու կես տարի առաջ Ն. Փաշինյանն իր մոտ հրավիրեց տարբեր դատավորների՝ քննարկելու, թե ինչու այս կամ այն գործով կալանավորումը որպես խափանման միջոց չեն կիրառել դատավորները: Հետո Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ, ստեղծվեցին «կալանքի դատարաններ», որոնք անխափան աշխատում են: Քաղաքական բոլոր զգայուն գործերով, չգիտես, թե ինչու, դատավորը կամ Մնացական Մարտիրոսյանն է, կամ Ֆարխոյանը: Նրանք, որպես անխափան աշխատող ռեպրեսիվ մեքենայի առանձին դետալներ, ի հեճուկս բոլոր իրավական հիմնավորումների, իրականացնում են իրենց պատվերը, որի ցայտուն օրինակը Ավ. Չալաբյանի երկրորդ կալանավորումն է»,-ասում է Վ. Հարությունյանը:

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ միջազգային կառույցների լռությանը: Նշում է՝ դիմում է միջազգային կառույցներին, ասում են, որ ստացել են իր դիտարկումները, բայց որևէ արձագանք չկա: «Միջազգային կառույցներն, ըստ էության, վերածվել են քաղաքական գործիքի, իրենց գործառույթը մարդու իրավունքների հետ այլևս որևէ առնչություն չունի: Նշեցինք, որ վերջին տարիներին՝ 2018 թ.-ից սկսած 68 դատապարտյալ և կալանավոր է մահացել: Տիկին Ժաննա Ալեքսանյանը երեկ գրել էր, որ այս տարի ոչ մարտական պայմաններում 40 զինվոր է մահացել: Եթե նախկինում նման բան լիներ, նախ կկասեցնեին մեր պատվիրակության լիազորությունները, ավելին՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվեր: Չի արվում, քանի որ միջազգային կառույցները սպասարկում են իրենց աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը, բոլորին պետք է գլխատված, անուղեղ իշխանություն, որը կատարելու է իրենց բոլոր հրահանգները»,-ընդգծեց Զոհրաբյանը:

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը կարծում է, որ նախքան միջազգային կառույցների հետ աշխատելը, պետք է կարողանանք մեր հասարակության հետ աշխատել: «Երբ ՍԴ-ի հետ իշխանությանը հաջողվեց վարվել այնպես, ինչպես վարվեց, մի քանի դատավորների՝ Դ. Գրիգորյանի, Ալ. Ազարյանի, Բ. Բախշիյանի նկատմամբ վարմունքը, և հասարակությունը լռեց, դատավորների մոտ առաջացավ անպաշտպանվածության զգացում: Մարդն իր էությամբ այդպիսին է, նրա մոտ սկսում է գործել ինքնապաշտպանական բնազդը, երբ շատ դատավորներ տեսան, թե ինչպես վարվեցին իրենց գործընկերների հետ, նրանց մոտ սկսեց զգուշավորություն գործել: Իհարկե, չպետք է այդպես լինի: Տարիներ շարունակ դատավորները ներկայացվել են որպես քավության նոխազ: Հասարակության հետ պետք է աշխատանք տանենք, որ ինքը շահագրգռված լինի պաշտպանել իր դատավորներին»,-նշում է Գյուլումյանը:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ընդգծեց, որ քննարկման ընթացքում խոսվում է սահմանադրական իրավունքների պաշտպանության մասին, որոնց պաշտպանողը պետք է լինի ՍԴ-ն: «Բոլորս «հպարտությամբ» կարող ենք խոսել այն մասին, որ հայ ժողովրդի այն երջանիկ սերնդի ներկայացուցիչներն ենք, որի հետ միասին ապրում է ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով Երևանի Մ. Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բակալավրիատի երրորդ կուրսում սովորելիս ուսմանը զուգահեռ հեղինակել է Սահմանադրության մի նախագիծ, որն ընդունվել է չորս ժամվա ընթացքում: Երևի համաշխարհային իրավունքի պատմության մեջ սահմանադրական փոփոխություն չորս ժամում տեղի է ունեցել միայն Հայաստանում»,-ասում է Ղազարյանը: Ինչպես պայքարել այս իրականության դեմ: «Միայն մեկ ձև գոյություն ունի: Այս կազմակերպված հանցախումբը, որը զավթել է ՀՀ օրինական իշխանությունը, ընդ որում՝ խաբեությամբ, պետք է վռնդվի ոչ թե իշխանությունից, այլ ՀՀ-ից»,-ընդգծում է նա: Իսկ դահլիճից հնչում են արձագանքներ վերջին մտքին՝ պետք է դատվի: «Կարծում եմ՝ Մնացական Մարտիրոսյանը մեր հասարակությանը կարող է ևս մեկ անգամ պիտանի լինել՝ կրկնելու համար այն դատական որոշումը, որը նա կայացրել է ժամանակին»,-եզրափակեց Ղազարյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է՝ ուսումնասիրելով վերջին շրջանի քրգործերը կարող ենք փաստել, որ գործ ունենք վրեժի ու վենդետայի հետ: «Ստեղծվեցին հատուկ դատարաններ, անունը դրել եմ քաղաքական հետապնդումների մասնագիտացված դատարաններ, որևէ մեկը ձայն չհանեց: Խոսվեց միջազգային կառույցների հետ աշխատանքի մասին, դեմ չեմ, բայց դա անհույս է: Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա և ուժեղ իրավապաշտպանական շարժում սկսենք: Հայաստանում չկա կոլեգիալ մտածողություն, չկան արհմիություններ, անհատական մոտեցում է՝ ամեն մեկն իր գլուխը պահելու: Սա ցավով ենք նշում, պետք են փոփոխություններ»,-նշում է Իշխանյանը:

Քննարկումն ավարտվեց հետևյալ արձանագրմամբ՝ այս իշխանությունների կողմից առանց դատավճիռների քրեական գործեր են հարուցվում, հետո սառեցվում են՝ դնելով իշխանությունների պահանջների բավարարման հարցը, և քրգործերը հարուցվում են ու կալանքը կիրառվում է գերազանցապես մարդու առողջությանը վնաս պատճառելու գնով՝ նրան հետ պահելու համար քաղաքական գործունեությունից:

Լուսինե Առաքելյան

85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա Սողոմոնյան