Վստահ եղեք, որ պետականաշինության սրբագույն գործում մշտապես ձեր ջատագովն ու ուղեկիցն եմ. Նաիրի Սարգսյան
ՀասարակությունՍիրելի՛ երիտասարդներ,
Այս կարեւոր օրվա առիթով շնորհավորանքիս խոսքը թերեւս սկսեմ մեծապատիվ Գարեգին Նժդեհից մեջբերմամբ՝ եթե ուզում ես տեսնել ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը: Զորավարի կարճ, բայց միեւնույն ժամանակ խորիմաստ միտքն այսօր խիստ արդիական է: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախ աշխարհը գտնվում են հետպատերազմյան ծանր շրջափուլում, եւ այս դժվար ժամանակահատվածում դուք` որպես մեր երկրի շարժիչ ուժ ու ապագա կերտող, պետք է ունենաք հստակ գիտակցում, որ երկու պետությունների պաշտպանության ու կայուն զարգացման ողջ բեռն ու մեծ պատասխանատվությունը դրված է հենց ձեր ուսերին: Ուստի որպես սեփական հայրենիքի արժեքը գիտակցող անձինք գործի դրեք ձեր եռանդը, գիտելիքներն ու հմտությունները, սահմանեք բարձր նշաձողեր, որոնց հասնելով էլ կկառուցեք ուժեղ ու մրցունակ պետություն:
Վստահ եղեք, որ պետականաշինության սրբագույն գործում մշտապես ձեր ջատագովն ու ուղեկիցն եմ: Եղեք ուժեղ ու անկոտրում: