«Աշխարհս քանդվեց… Չասեք, որ էս անիծված հայրենիքը հորիցս թանկ էր». զոհված զինծառայողի դստեր գրառումը
ՀասարակությունԱրդեն տեղեկացրել ենք, որ երեկ ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհվել են պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը: Վերջինիս դուստրը գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ առանց խմբագրման.
«Իմ ԱՇԽԱՐՀ
Աշխարհս քանդվեց …
Ու չասեք որ էս ԱՆԻԾՎԱԾ հայրենիքը ՀՈՐԻՑՍ ԹԱՆԿ ԷՐ… »:
Ավել վաղ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել երկու ՊԲ պայմանագրային զինծառայողներ։