Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսից 103-ամյա հիվանդ է բուժվել
ՀասարակությունՍանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգիի հիվանդանոցում բժիշկները կորոնավիրուսից 103-ամյա հիվանդի են բուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով բուժհաստատության հայտարարությանը։
«Սուրբ Գեորգիի հիվանդանոցից դուրս է գրվել 103-ամյա հիվանդ։ Վալենտինա Մարտինովնան նոր կորոնավիրուսային վարակի հարուցիչով պայմանավորված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբի դեմ բուժում է ստացել մեր ստացիոնարի 11-րդ ինֆեկցիոն բաժնում և հունիսի 11-ին բարելավված ինքնազգացողությամբ դուրս է գրվել հիվանդանոցից»,- նշվում է հիվանդանոցի ինսթագրամյան օգտահաշվում։
Հայտնի է, որ ծեր կինն այժմ իրեն լավ է զգում և հարազատների հետ տանն է գտնվում։
Մարտի կեսերին Սանկտ Պետերբուրգի այս բուժհաստատությունն առաջիններից էր, որ վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն ստացիոնարի և բուժօգնություն է ցուցաբերում միայն այն անձանց, որոնք սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային ինֆեկցիա և թոքաբորբ ունեն, որոնց պատճառը նաև նոր տեսակի կորոնավիրուսն է։