Արցախն ու Հայաստանի հարավային տարածքների ապագան վտանգի տակ է. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ընդդիմության միտինգներն ու բողոքի ակցիաները հեգնողներ, կողքից հարևանցի նայողներ, անտարբեր անցնողներ. ձեր այդ կեցվածքի մասին չպատմեք ձեր ապագա թոռներին ու երեխաներին:
Նրանք բոլորը լինելու են Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, պատվարժան ու հայրենասեր հայեր: Եվ եթե այդպես շարունակեք, չի բացառվում, որ ձեր այսօրվա վարքը ամոթի արժանանա ձեր սերունդների կողմից:
Ձեր ապագա երեխաներն ու թոռները ձեզ դասելու են Հայրենիքի նկատմամբ դավաճանության կողմնակիցների շարքերին:
Վիճակն իրոք բախտորոշ է: Արցախն ու Հայաստանի հարավային տարածքների ապագան վտանգի տակ է: