Կռիվ տվեք ոչ թե աթոռի, պաշտոնի, այլ հողի՝ Հայոց Սուրբ Հողի՛ համար. Խաչիկ Ասրյան
Քաղաքականություն• Կռիվ տվեք ոչ թե աթոռի, պաշտոնի, այլ հողի՝ Հայոց Սուրբ Հողի՛ համար՝ կյանքի գնով պաշտպանելով Հայրենիքը, Ընտանիքն ու Եկեղեցին:
• Հայրենիքը, Ընտանիքն ու Եկեղեցին չեն պաշտպանում ըստ ժամանակացույցի կամ ըստ տրամադրության. Հայրենիքը, Ընտանիքն ու Եկեղեցին պաշտպանում են մի՛շտ և կյանքի՛ գնով:
• Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ես ընտրում եմ պատերազմը՝ միշտ խաղաղ ապրելու համար:
• Ես զենք վերցրել ու միշտ վերցնելու եմ՝ իմ Սուրբ Հայրենիքի թշնամիներին, իմ Սուրբ Հայրենիքը կործանող տականքներին սատկացնելո՛ւ և ոչնչացնելո՛ւ համար:
• Մենք ո՛չ երազող ենք, ո՛չ էլ դիտորդ, մենք կռվո՛ղ ենք՝ հանուն Արցախի՛, հանուն Հայաստանի՛, հանուն Հայ ազգի պաշտպանությա՛ն, ուժեղացմա՛ն, հզորացմա՛ն։
• Արժանապատի՛վ Հայ, միշտ պաշտիր Հայաստա՛նն այնպես, ինչպես պաշտում ես Հո՛րդ ու Մո՛րդ, քանզի Հայրդ, Մայրդ և Հայաստանն են քո մի՛սն ու արյո՛ւնը, քո սի՛րտն ու ուղե՛ղը:
Շարունակելի…