Հայաստանի տնտեսությունը աղետալի վիճակում է․ Նաիրի Սարգսյան
Տեսանյութեր«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արտահանվող հայկական արտադրանքի գնանշումները կատարվում են կա՛մ ԱՄՆ դոլարով, կա՛մ եվրոյով, եւ դրամի արժեւորման այս ժամանակահատվածում մեր արտադրանքն աշխարհում դարձել է ոչ մրցունակ։ Սա նշանակում է, որ մենք ունենալու ենք արտահանման ծավալների կրճատում, իսկ դա իր հերթին նշանակում է՝ կա՛մ արտադրության փակում, կա՛մ ծավալների էական կրճատում, ինչպես նաեւ աշխատակիցների ազատում։ Այս ֆոնին երկարաժամկետ հեռանկարում հայ-թուրքական սահմանների բացումը աղետալի հետեւանքներ է թողնելու տեղի արտադրողի վրա, մինչդեռ մենք պետք է հնարավոր ամեն բան անենք հայ գործարարին շահագրգռելու ու նրա բիզնես գործունեությունը զարգացնելու համար։
«Ալիք մեդիայի» հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ: