Ոչ միայն Երևանը, այլև ողջ պետությունը, պետք է հնարավորինս շուտ զարթնի. Կարեն Քոչարյան
ՀասարակությունԸնդհանուր առմամբ ես համաձայն եմ մեր քաղաքապետի հետ (որի անուն-ազգանունն այդպես էլ ոչ ոք և երբեք չի հիշի), որ քաղաքը պետք է շուտ արթնանա: Ավելին, ոչ միայն Երևանը, այլև ողջ պետությունը, որը մինչև ականջները ․․ի մեջ խրված է, պետք է հնարավորինս շուտ զարթնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է աղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը։
«Բայց… դա պետք է արվի ոչ թե կենացի մակարդակով, այլ համակարգված: Դրա համար պետք է ճիշտ բաշխվի բոլոր պետական կառույցների, դպրոցների և ԲՈՒՀերի աշխատանքային ժամերի սկիզբը: Նույնը պետք է, համակարգված, արվի նաև, մասնավոր հատվածի հետ:
Դրանից ելնելով արդեն կարգավորել մնացած ենթակառուցվածքների աշխատանքը՝ տրանսպորտ, աղբահանություն, միջքաղաքային փոխադրումներ և լոգիստիկ հարցեր և այլն: Իսկ մեզ մոտ ինչպես միշտ դա կդառնա մեկ-երկու օրվա մեմերի և թրոլինգի թեմա, իսկ հետո մասսաներին զբաղեցնելու նոր բան կգտնեն։
СЛЫШАЛИ ЗВОН, ДА НЕ ЗНАЮТ, ГДЕ ОН»,- գրել է Քոչարյանը։