ՌԴ֊ում չեն բացառել, որ հակահամաճարակային միջոցառումները կարող են վերադառնալ
ՀասարակությունՌուսաստանում ներկայումս նկատվում է COVID-19-ով հիվանդացության աճ, որի դեմ հակահամաճարակային սահմանափակումները կարող են նորից սկսել գործել։ Այս մասին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները պաշտոնական կայքում։
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունում նկատվում է կորոնավիրուսով հիվանդացության աճի միտում։ Եթե COVID-19-ի հետ կապված իրավիճակը վատթարանա, սահմանափակող միջոցառումները կարող են վերսկսվել»,- պարզաբանել են վերահսկող մարմինը։
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օպերատիվ շտաբը կշարունակի հրապարակել կորոնավիրուսային վարակի դեպքերի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները։
Փետրվարին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում կհանվեն թատրոնների, թանգարանների և սրճարանների այցելուների համար որոշ սահմանափակումներ։ Ռուսաստանի մարզերից յուրաքանչյուրում հասարակական վայրեր այցելելու հետ կապված տարբեր սահմանափակումներ են եղել։
Բժիշկ Սվետլանա Բոժկոն տեղեկացրել է, որ կորոնավիրուսի նոր՝ «կենտավրոս» շտամով հիվանդը կարող է վարակել մինչև 16 մարդու։