Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Երևան քաղաքում՝ հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում` հուլիսի 24-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, 26-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: