71-ամյա ոչ սթափ վարորդը Ջերմուկում Lexus-ով բախվել է եզրաքարերին և կողաշրջվել
ՀասարակությունԵրեկ՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 71-ամյա Բագրատունի Գրիգորյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ջերմուկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո, հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում, ինքը չի տուժել։