Հայերեն
Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին 

Հիմա դուք ձեր մեջ որոշեք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հպարտ մարդ ա, թե չլսող ա. Արման Աբովյան

Քաղաքականություն

Այն ինչ այսօր տեղի է ունենում Ազգային ժողովում ինձ համար ոչ թե սպասելի էր, իհարկե ես չէի սպասում, որ կհասնի նրան, որ հեղափոխություն արած ուժը կդառնա հակահեղափոխական շատ պարզ պատճառով, որովհետեւ այն կարգախոսները, այն նպատակները, որոնք իրենք հնչեցրին եւ ձեր ուսերի վրա եկան իշխանության, այսօր իսպառ չի կատարվում։ յս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրա խոսքով, բնավ խնդիրը Ծառուկյանի մեջ չէ, որովհետեւ Ծառուկյանը ընդամենը ասել է ճշմարտությունը առանց սպառնալիքի. «Ասել է, որ, այո, ձախողել եք եւ դրա հիմնական պատճառը նա է, որ մտնելով տաքուկ կաբինետներ, ստանալով ձեր պադավատները՝ մոռացաք, թե ով է ձեզ բերել իշխանության եւ հիմա էլ եք մոռացել։ Ես բոլորիդ ճանաչում եմ։

Երկու տարվա ընթացքում տարբեր իրավիճակներ էին եղել թե՛ գործուղման ժամանակ, երբ մենք աշխատում էինք միասին։ Ես գիտեմ եւ կարող եմ կրկնել, որ ձեր մեջ կան մարդիկ, որ ձեզնից եւ բոլորիցս լավ հասկանում են այսօրվա գործողությունների ապօրինությունը, հասկանում են, որ այսօր ձեր ձեռքերով իրականացվում է քաղաքական հակահեղափոխություն։

Դուք շատ եք սիրում խոսել նախկիններից, ինձ թվում է՝ դա ամենասիրված թեմաներից մեկն է, որ վայ, կարող է նախկինները գան, բայց նույնիսկ չեք պատկերացնում՝ որքան եք դուք արդեն նման նախկիններին ձեր հայացքներով, ձեր պահվածքով: Ես անվանական ոչինչ չեմ ասի շատ պարզ պատճառով, որովհետեւ ով որ պետք է, շատ լավ հասկանում է»,-ասաց Աբովյանը:

«Գլխավոր դատախազը գալիս է այստեղ եւ մեզ 20 րոպե հեքիաթ է կարդում։ Հեքիաթ, որ ինչ-որ մեկը որտեղ ինչ-որ մեկին ասել է, ցույց է տալիս քսերոքսի թուղթ, ասում է այ սրա հիման վրա Հայաստանի ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարին թույլ տվեք մենք քրեական հետապնդում իրականացնենք։

Այս ամենին զուգահեռում է լկտի եւ քաղաքական տեղեկատվական գրոհ ձեր կողմից, ձեր կառավարության, ձեր նախարարների կողմից։ Երբ Առողջապահության նախարարը իր գործը թողած հրապարակում է նախաքննության փաստաթուղթ եւ այստեղ գլխավոր դատախազը ասում է՝ բա նորմալ է, որոշել ենք հրապարակել։ Բա իրենց ձեռքում ի՞նչ գործ ունի։ Ի՞նչ գործ ունի անբարո ու լկտի պահվածքը այս մի շաբաթ՝ հենց ամսի 5-ից հետո՝ լի սպառնալիքներով։ Շատ ճիշտ միտք էր արտահայտել պարոն Ծառուկյանը՝ դուրս եկեք ֆեյսբուքից հենց հիմա։ Տեսնում եմ՝ հենց հիմա ֆեյսբուքի մեջ եք, դուրս եկեք»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իշխող ուժի ներկայացուցիչները գետնին են տալիս թե՛ անմեղության կանխավարկածը, թե՛ մարդու արժանապատվությունը. «Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ եք խաղում։ Ինչ-որ միլիարդներ եք հորինում, քրեական գործեր, նախարարներից մեկը՝ բա այսքան գումարով այսքան դպրոց կկառուցեինք։ Փիառստան եք սարքել Հայաստանը։ Արա հերիքա, ի՞նչ եք ուզում։ Գիտեմ՝ ինչ եք պատասխանելու՝ դուք ուզում եք կառուցել օրինականության երկիր եւ բոլոր հանցագործները պետք է պատժվեն։ Պատժեք հանցագործներին, ոչ թե սարքեք մարդկանց գլխին։

Ինչի՞ց եք այդքան վախեցել։ Վախեցել եք նրանից, ինչը տեսաք հայելու մե՞ջ։ Աշխատեք, մի վախեցեք։ Երկու տարվա ընթացքում, ձեռքերդ դրեք սրտներիդ ու ասեք, քանի անգամ եք ասել՝ ժողովուրդ, այսինչ բանը սխալ է, եկեք փորձենք այսպես անել, անգամ մեզ մի վերագրեք, մի ասեք՝ մենք ենք այդ միտքը տվել։ Զրո լսելու ունակություն։

Շատ եք սիրում խոսել դավաճանության մասին եւ այո, դուք դավաճանության ճանապարհին եք, եւ այդ դավաճանությունը սկսվեց այն պահին, երբ դուք կանանց գետնի վրա ոստիկանությունը քրքաշ տանելով բռնության էր ենթարկում, իսկ ձեր ջեբի ՀԿ-ները եւ դուք ուրախ-ուրախ ստատուսներ էիք գրում, որ չի եղել բռնություն, որտե՞ղ ա, սաղ համաչափ ա։

Մոռացել եք՝ ձեզ ոնց էին քարշ տալիս։ Իսկ միգուցե, ձեզ քարշ էին տալիս, նպատակը դիմանալու ձեր տաքուկ կաբինետներն էին։ Խոսում եք հպարտ քաղաքացուց։ Երբ որ պետք է, հպարտ քաղաքացի է, երբ պետք չի, անկարգ մարդ ա։ Ո՞նց է տենց ստացվում։

Հիմա դուք ձեր մեջ որոշեք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հպարտ մարդ ա, թե չլսող ա։ Հասարակությունն է, մարդիկ են մեղավոր բոլոր պրոբլեմներում։

Տնտեսությունը գմփաց՝ մարդիկ են մեղավոր, սոցիալական իրավիճակը վատացավ՝ մարդիկ են մեղավոր, կորոնավիրուսը խժռում է սաղիս, մեզ էլ, ձեզ էլ, չի նայում ոչ մեկին, ո՞վ է մեղավոր՝ մարդը, դիմակ չի կրում։ Ժողովուրդ ի՞նչ եք անում։

Ծառուկյանի անունն եք հոլովում, փորձում եք բարի համբավը խփել գետնով, այնպիսի բաներ եք խոսում, մեկ-մեկ նայում եմ, ես էլ եմ մեկ-մեկ մտնում Ֆեյսբուք, մի հատ տեսնեմ՝ ինչ է կատարվում ձեզ մոտ, աչքերիս չեմ հավատում՝ որքան կարելի է ներքուստ համակերպվել ստի հետ։ Սուտը ստի հետեւից։

Ինչքան էլ անսեռ ու անդեմ ֆեյքեր կան, դրել եք, ֆաս, դավայ, կերեք սրանց։ Ժողովուրդ, դուք հասկանում եք, որ Ծառուկյանը ու մենք 25 պատգամավոր չենք եւ մեր լիդերը չի։ Ծառուկյանը եւ մենք ժողովրդի զգալի մասն ենք եւ ձեր կռիվը, որ ասում եք պատերին տալ, դուք տանում եք ժողովրդի դեմ։ Դուք չեք հասկանո՞ւմ դա։ Բոլոր հանցագործներին բռնեցին, բոլոր կեղծարարներին բռնեցին, մեկ էլ մի օր որոշեցին, ասեցին՝ ինչ-որ մեկը ինչ-որ բան ասել Ծառուկյանի մասին։ Ամսի 5-ից հետո բոլորիդ սիրտը կանգնեց։ Ասում եք՝ դե դուք նախօրոք գիտեիք։ Բա ի՞նչ պետք է ասեիք, կարո՞ղ է ասեք՝ չէ, մենք քաղաքական հետապնդում ենք անում, վախեցել ենք, ճիշտ է ասել, վրեժ ենք լուծում։ Իմիջիայլոց խորհուրդկ տամ շատ ուշադիր ուսումնասիրեք նույն օրինակները տարբեր բռնապետական ռեժիմների ժամանակ, որովհետեւ նույն բառերն ու նույն փաստարկները»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում