Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է վարորդական վկայականի «AM» ենթակարգ
ՀասարակությունՄոպեդ վարելու համար անհրաժեշտ է վարորդական վկայականի «AM» ենթակարգ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մոպեդ է համարվում 50 սմ խորանարդ աշխատանքային ծավալը չգերազանցող ներքին այրման շարժիչ ունեցող կամ երկարատեւ ծանրաբեռնվածության ռեժիմով 0,25 կիլովատտից ավելի եւ 4 կիլովատտից պակաս առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի առավելագույն արագությունը չի գերազանցում 50 կմ/ժա,ը:
Մոպեդին է հավասարեցվում նաեւ կվադրոցիկլը:
Վարորդական վկայական կարող են ստանալ 16 տարին լրացած քաղաքացիները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: