Պարզվում է, որ Ավետիք Չալաբյանը շատ ավելի տեղյակ և գիտակից է. Ավետիք Իշխանյան
ՀասարակությունԱվետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԴԻՏԱՐԿՈՒՄ
Շինծու քրեական գործով կալանավորված քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին անձամբ չեմ ճանաչում, երբևէ նրան չեմ հանդիպել, հետը զրուցել։ Այսօր կարդացի կալանավայրից գրված նրա հոդվածը։ Պարզվում է, որ Ավետիք Չալաբյանը շատ ավելի տեղյակ և գիտակից է իրավական պետություն, օրենքի գերակայություն, իշխանության տարանջատում և վերջապես ժողովրդավարություն արտահայտությունների իմաստից, քան տարբեր միջազգային սեմինարների մասնակցած, լուրջ դեմքերով քննարկումներ կազմակերպող, իրենց քաղհասարակություն հորջորջող ողորմելիները, որոնք «չտեսնելու» են տալիս համատարած անօրինականությունները, հարյուրավոր քաղհալածյալներին և շարունակում են ծափահարել հայրենիքը վաճառողին։
Այս ամենից կարելի է մեկ եզրահանգում անել․ Կամ քաղհասարակություն կոչվածները ապուշ են, կամ իրենց բաժնեմասն ունեն հայրենիքի վաճառքից։