Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն. Արամեն՝ աշխարհի չեմպիոնի նկատմամբ տեղի ունեցածի մասին
ՀասարակությունԵրգիչ Արամեի գրառումը․ «Ես խիստ դատապարտում եմ նման գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին՝ այդ թվում նաև թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի: Հավելեմ՝ սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել», -գրել է նա: Նշենք, որ այսօր ըմբիշ Ռոման Ամոյանին պառկեցրել են ասֆալտ և բերման ենթարկել։