Փարպի գյուղում 32-ամյա տղամարդն ինտերնետային մալուխներ անցկացնելիս էլեկտրահարվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ՀասարակությունՈղբերգական դեպք է այսօր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:35-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 32-ամյա Ռաֆայել Մկրտչյանն է: Մկրտչյանն այցելել է Փարպի գյուղ, իր ընկեր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Ալբերտ Պետրոսյանի տուն՝ նրան օգնելու նպատակով, որպեսզի գյուղում ինտերնետային ցանցի մալուխներ անցկացնեն:
Ժամը 17:20-ի սահմաններում, Ռ. Մկրտչյանը աստիճանով բարձրացել է Փարպի գյուղի Ռ. Փիլիպոսյանի 1-ին նրբանցքի 7-րդ հասցեի դիմաց գտնվող էլեկտրասյան վրա, որտեղ անզգուշաբար դիպել է էլեկտրահոսանքի մալուխներին և էլեկտրահարվել։ Նա«Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։