«Նիկոլ Փաշինյանի հրամանով Ռոմանին` մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն, պառկացնում են ասֆալտին. սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ». Միհրան Հակոբյան
ՔաղաքականությունԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է․
«Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյան: Մենք Ռոմանով հիացել ու հպարտացել ենք: Ռոմանը մեզ ուրախություն ու հպարտություն է պարգևել: Հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով Ռոմանին` մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն, պառկացնում են ասֆալտին, որովհետև Ռոմանը համարում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, համարում է, որ կարծիք ու տեսակետ ունենալու իրավունք ունի: Սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ: Միրզոյան Արարատի ասած` է՞ս չեք, արա…»: