Մշակվել են արևային բուրգեր, որոնք արդյունավետորեն լույս են կուտակում
ՀասարակությունPotokmedia.ru-ն գրում է, որ Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բրգաձև ոսպնյակներ արևային մարտկոցների համար, որպեսզի դրանց օգնությամբ ավելի արդյունավետ լինի հավաքել արևի ճառագայթները։
Նորույթն ունակ է Արեգակից էներգիա վերցնել ցանկացած անկյան տակ, ինչը բավականին անսովոր է ժամանակակից արևային մարտկոցների համակարգերի համար։
Արևային մարտկոցները օրվա ընթացքում երբեմն ուղղակի չեն գործում, եթե չկան արեգակից հետո պտտվելու հատուկ մեխանիզմներ, որոնք էլ, ի դեպ, իրենց հերթին վատնում են էներգիայի պաշարները։
Բուրգը կարողանում է էներգիա կուտակել արևածագից մինչև մայրամուտ և հնարավորինս պասիվ վիճակում է։ Տեխնոլոգիայի ամբողջական անվանումը առանցքային ինդեքսային ոսպնյակ է:
Այն, ըստ էության, բաղկացած է տարբեր ապակիների և պոլիմերների կույտից: Հատկանշական է այն, որ ամբողջ սարքը տպագրվում է 3D տպիչի վրա։
Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ բուրգը պահպանում է լույսի էներգիայի 90%-ը, իսկ ոսպնյակներն այն կենտրոնացնում են արևային բջիջների վրա երեք անգամ ավելի ուժեղ։
Համակարգը կտրուկ բարձրացնում է արևային մարտկոցների արդյունավետությունը` թույլ տալով նրանց հավաքել և օգտագործել նաև արևի լույսի անուղղակի ճառագայթները:
Հետագայում գիտնականները նախատեսում են այն օգտագործել տիեզերանավերի արևային մարտկոցների համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]