Ստացեք գումարը «Տինկոֆ» բանկից՝ նշելով հեռախոսահամարը
ՀասարակությունԱրարատԲանկը միանգամայն նոր առաջարկով է հանդես գալիս ԱրարատԲանկի հաշվետերերի համար։
Այսուհետ «Տինկոֆ» բանկի քարտապանները «Տինկոֆ» բանկի բջջային հավելվածի միջոցով կարող են համալրել ԱրարատԲանկի հաճախորդների դրամային (քարտային) հաշիվները՝ նշելով միայն ստացողի այն հեռախոսահամարը, որը գրանցված է ԱրարատԲանկի տվյալների բազայում։
«Նպատակ ունենալով պարզեցնել Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն դրամական փոխանցումների իրականացման գործընթացը` ԱրարատԲանկը ընդլայնել է առցանց տիրույթում առաջարկվող ծառայությունների շրջանակը՝ ներդնելով «Тинькофф–онлайн» ծառայությունը։ Գաղտնիք չէ, որ այսօր գումար փոխանցելու ամենաարագ և ամենադյուրին մեթոդը հեռախոսահամարով փոխանցումն է, քանի որ այն պահանջում է շահառուի վերաբերյալ նվազագույն տվյալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։