ՔՊ-ն փոշմանել է․ ընդդիմադիրներին մանդատից չեն զրկի
ՔաղաքականությունIrakanum.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չի սկսի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց։ Միաժամանակ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ հարցին կրկին անդրադառնան՝ օրինակ՝ սեպտեմբերին։
Նշենք, որ քիչ հետո նշանակված է ԱԺ-ի խորհրդի արտահերթ նիստ՝ ընդդիմադիր 33 պատգամավորներին՝ «Հայաստան» խմբակցության ողջ կազմին, «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությանը մանդատներից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։ Հիմնավորումը 6 ամսվա մեջ քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայություններն են։
Սակայն, մենք տեղեկացանք, որ խորհրդի նիստը չի կայանա։ ՔՊ խմբակցության շատ պատգամավորներ չեն մասնակցի, եւ այն կհետաձգվի։ Նշենք, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները խորհրդի նիստին եւս չեն մասնակցելու։
Հավելենք նաեւ, որ վաղվանից խորհրդարանը կգնա արձակուրդ, կվերադառնա՝ աշնանը։