Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան համայնքներն երեկվանից շուրջօրյա ջրամատակարարում ունեն
ՀասարակությունՋրամատակարարման համար իրականացվել են արտեզյան հորերի հորատում և կառուցվել նոր արտաքին ջրագիծ, որը սնուցում է երկու համայնքները։ Մինչ այդ հոսող աղբյուրի դեբետը չէր բավարարում լիարժեք ջրամատակարարման համար:
Կառուցապատման աշխատանքներն ավարտելուց հետո արտեզյան հորերի և ջրագծի շահագործումը հանձնվել է «Ջրամատակարարում» ՓԲ ընկերությանը, ումից էլ «Արցախպրես»-ը տեղեկացել է Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան համայնքներն երեկվանից շուրջօրյա ջրամատակարարման լուրի մասին։